ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը շատ լավ զգում է հեղափոխության շունչը. Մհեր Մկրտչյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կարմիր և սև բերետավոր տղաներ, երևի մտածում եք, որ վաղը գալու է մի օր և դուք կարող եք նայել պարզ աչքերով ու ասել ՝ «դե հրաման էր»։ Հիասթափեցնեմ ձեզ՝ սրիկա լինելու հրաման չի լինում, դա էություն է»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում քայլերթից հետո շարունակվող հանրահավաքի ընթացքում ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

Ռեժիսորի համոզմամբ՝ «Նիկոլը շատ լավ զգում է հեղափոխության շունչը»։

«Հիմա լավ զգում է, որ ստերի, երկիրը կործանելու, մանիպուլացիաների, պոպուլիզմի և ամեն ինչի վերջը  գալիս է, մոտենում է, և դրա պատճառը դուք եք։ Ես ընդամենը ռեժիսոր եմ և մասնագիտությունս թույլ է տալիս լինելու վատ հռետոր։ Այդ պատճառով քիչ կխոսեմ։ Մենք ընտրության առաջ ենք, պարզ ընտրություն՝ մնալ տանը թրքանալ, փոքրանալ և օրերից մի օր դառնալ փոքրիկ քաղաք-պետություն, երևի ինչ-որ մի երկրի կազմում, կամ դուրս գալ փողոց և վերջ տալ թուրքերի կողմից սիրված այս իշխանությանը»,- ասաց Մկրտչյանը։

Ռեժիսորը նաև հարց հնչեցրեց, թե  հանուն նրա, որ մեր երեխաները լինեն հայ, մեծանան և ապրեն Հայաստանում, արդյո՞ք պատրաստ ենք չկոտրվել ու չհիասթափվել։ 

Ի նշան համաձայնության ներկաները բարձր ծափահարեցին։

Ամփոփելով խոսքը, Մկրտչյանը նշեց, որ անկեղծ հավատում է՝ դավաճանների վերջը մոտենում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular