ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վլադիմիր Վլադիմիրովիչ, սպասում ենք հրամանին. Կադիրովն Ուկրաինայից կոչով դիմել է Պուտինին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, որը տևական ժամանակ գտնվում է Ուկրաինայում ու մասնակցում ՌԴ ռազմական գործողություններին, կոչ է արել սկսել հատուկ գործողության երկրորդ փուլն ամբողջ Ուկրաինայում։ Նրա համոզմամբ՝ համաշխարհային քաոսին վերջ տալու համար պետք է գնալ Խարկով, Կիև, Խերսոն, այնտեղ իշխանություն հաստատել:Նա այս մասին ասել է տեսաուղերձում, գրում է newsua.ru-ն:

«Անհրաժեշտ է սկսել երկրորդ փուլը՝ հատուկ գործողություն իրականացնել ոչ միայն Լուգանսկի և Դոնեցկի տարածքում, այլև Ուկրաինայի ողջ տարածքում։ Որովհետև աշխարհի բոլոր պետությունները, որոնք զինված են, իրենց իսկ խոսքով, լավագույն զենքերով, դրանք լկտիաբար տրամադրում են Ուկրաինային: Իսկ այդ զենքերը ձեռքից ձեռք վաճառվում են տեղի բնակիչներին։ Սա համաշխարհային քաոս է և անօրինություն։ Իսկ դրան վերջ տալու, վերջակետ դնելու համար պետք է սկսել երկրորդ փուլը՝ պետք է գնալ մյուս քաղաքները՝ Խարկով, Կիև, Խերսոն, բոլոր քաղաքները՝ ամբողջությամբ։ Այնտեղ սահմանել իշխանություն, որը կկառավարի իր ժողովրդին։ Եվ հետո շարունակեք երկխոսությունը այն պետությունների հետ, որոնք ցանկանում են մեզ հետ ինչ-որ հարաբերություններ ունենալ։ Եթե նրանք պատերազմ են ուզում, մենք կկռվենք: Որպես ռազմիկ՝ ես խնդրում եմ պետության ղեկավարությանը նման որոշում կայացնել… Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք սպասում ենք հրամանին»,- ասել է Կադիրովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular