Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու գինը չորեքշաբթի առավոտյան չափավոր կերպով ընկնում է՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքի աճի ակնկալիքով, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 4.77 դոլարով կամ 0.25 տոկոսով՝ մինչեւ 1865.84 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինն ընկել է 0.18 տոկոսով՝ մինչեւ 22.624 դոլար ունցիայի դիմաց: