ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանության պատկերացրած ապագան թուրք-ադրբեջանական տանդեմին ստրկանալու, բանակ չունենալու ապագան է․ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս իշխանությունը խոստանում էր երջանկություն, բայց բերել է դժբախտություն, խոստանում էին Արցախի պաշտպանություն, բայց բերել է Արցախի զգալի հատվածի կորուստ, խոստանում էր սահմանների պաշտպանություն, բայց իրենց օրոք Հայաստանի սահմանները այսչափ անպաշտպան չեն եղել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Հայաստանի սահմանների ծավալը այնքան է ընդլայնվել, որ Հանրապետության գրեթե ամեն երրորդ բնակավայր դարձել է սահմանային։ Այսպիսի իշխանությունը ինչպես կարող է անվտանգ ապագա ապահովել, իրենց պատկերացրած ապագան թուրք-ադրբեջանական տանդեմին ստրկանալու, սեփական բանակ չունենալու ապագան է»,- ասաց Մինասյանը։

Անդրադառնալով ընդդիմության առաջնորդների կողմից արված այն հայտարարություններին, որ ոստիկանների մեջ կան ոստիկանական համազգեստ հագած որոշ օլիգարխների թիկանապահներ, Մինասյանը ասաց․ «Ոստիկանական համազգեստ հագած անձանց, ովքեր տարբեր ծառայություն են իրականացնում, բայց համակարգում չեն, նրանց պատասխանատվություն է սպասվում և ոչ միայն իրենց, նաև իրենց տերերեին։ Չի կարելի ոստիկանի համազգեստը պղծել և ստորադասել։ Այս արատավոր երևույթի մեջ ներգրավված անձիք պատասխանատվություն են կրելու ամենախիստ ձևով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular