ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները զգում են մոտալուտ վտանգը. Փաշինյանը չի կարող երկու անգամ նույն գետը մտնել. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները փորձում են իրենք իրենց համոզել, որ ամեն ինչ նորմալ է, իրավիճակն իրենց վերահսկողության տակ է։ Այս մասին անհնազանդության երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Իշխանությունները զգում են  մոտալուտ վտանգը, իրենք հանրային վստահություն, լեգիտիմություն չունեն։ Ինչքան էլ ուզում են մեծ-մեծ խոսեն, սա ժողովրդական, ազգային շարժում է։ Փաշինյանը  չի կարող երկու անգամ նույն գետը մտնել։  Նա մի անգամ ժողովրդին խաբել է, երկրորդ անգամ խաբել չի ստացվի։ Նա պետք է  հեռանա։  Մենք պետք է դուրս վռնդենք  կապիտուլյանտների «շայկային», որոնք մեր 30-ամյա հաղթանակները  սարքեցին  պարտություն, պատերազմ բերեցին, Նիկոլը պատերազմի  խորհրդանիշ է։ Չի ուզում կամավոր գնալ, ուրեմն ժողովուրդը  պետք է խաղաղ անհնազանդության ակցիաներով ցույց տա այդ մարդուն ու իր խունտային, որ իրենք անելիք չունեն, պետք է գնան»,- ասաց Շարմազանովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular