ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական նոր սադրանքի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Infoteka24.ru–ն գրում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ժամանակ առ ժամանակ կեղծ հայտարարություններ է անում, թե իբր հայկական կողմը սահմանի տարբեր հատվածներում գնդակոծում է ադրբեջանական բանակի դիրքերը։ Այդ հայտարարություններն անհիմն են, դրանք Բաքվի հերթական սադրիչ քայլերն են ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ու սրմանը, և դրանք միայն մեկ նպատակ ունեն՝ նախատեսվող նոր ռազմական սադրանքների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։

Հայաստանի ՊՆ մեր աղբյուրները հաստատել են տարածվող ապատեղեկատվության անհեթեթությունը ասելով, որ մեղադրանքները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, ավելին, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման ապատեղեկատվություն է տարածում յուրաքանչյուր նոր սադրանքից առաջ դրանով իսկ փորձելով խուսափել հետագա սրման պատասխանատվությունից։

Մինչ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը, օգտվելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակից, ինչպես նաև նրանից, որ միջազգային կազմակերպությունների և հանրության ուշադրությունն այժմ ուղղված է ուկրաինական հակամարտության կարգավորմանը, Բաքուն փորձում է գրավել նոր տարածքներ տեղական բախումների միջոցով։ Պաշտպանության նախարարությունից վստահեցրել են, որ իրավիճակը սահմանին գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո. «Մենք վստահում ենք մեր Զինված ուժերին և գիտենք, որ նրանք չեն ենթարկվի սադրանքներին և զգոն կմնան»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular