ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլն ԱԺ-ում 2000 ոստիկան ուներ, արյուն էր թափվելու, նրան առանց արյան ենք իշխանազրկելու. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմության քայլերթից հետո բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում, որտեղ  համահայկական Ֆլեշ-մոբ իրականացվեց։

Ներկաները ձեռք-ձեռքի բռնած՝ բարձրացնելով վերև։ Այնուհետև շարունակվեց հանրահավաքը։
Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան սաղաթելյանն իր ելույթում ասաց, որ րոպե րոպե շատանում են։

«Երեք օր է փողոցում ենք, երթերին վերջ չկա։ Ի՞նչ պետք է անենք, որ հասնենք հաղթանակին։ Բոլորս մոտենում ու ասում ենք՝ «բայց էս շան տղեն չի գնալու», «էս իրա աթոռի համար հոգի է տալիս, իրա աթոռը հայրենիքից ավելի թանկ ա», գիտեմ ժողովուրդ ջան, դրա համար ժողովրդի մնացած հատվածին էլ պետք է հանենք փողոց ու սրան իշխանազրկենք»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Նա նաև նշեց, որ Նիկոլը շուրջ 2000 ոստիկանով պաշտպանվում էր ԱԺ-ում. «Այդ շենքի մեջ իշխանություն չկա։ Իշխանությունը փողոցում է, մեր ձեռքին է։ Այդ շենքի ներսում Նիկոլն ուներ 2 000 ոստիկան։ Նիկոլը կրկին արյուն է ուզում։ Կրկին հայի արյուն է ուզում։ Այդ արյունը չի՛ լինելու։ Մենք նրան պետք է հեռացնենք առանց արյան»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է  ԱԳՆ-ում Արցախի դրոշը դնելուն` Սաղաթելյանն ասաց․

«ԱԳՆ-ի մոտ որոշեցինք, որ Արցախի դրոշը պետք է դնենք ԱԳՆ-ի ներսում։ Դրանով ասելով, որ դիվանագետներն ու ԱԳ օմեգայի գլխավորությամբ թող իմանան, այդ շենքը  մի խնդիր ունի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դուռը փակ էր , բացեցինք, մտանք և տեղադրեցինք։ Այս պահից սկսած ձեր առջև որևէ փակ դուռ չկա»։

Անդրադառնալով «երրորդ ուժ»- ի մասով խոսակցություններին, Սաղաթելյանը նշեց, որ  հարթակը բաց է բոլորի համար, թող գան և միանան պայքարին։

«Ով մեր հետ չի, ինքը Նիկոլ ա , որովհետև սա իմ կամ որևէ կուսակցության պայքար չի, ժողովրդի պայքարն է։ Հետևաբար, այս պահից սկսած,էտ Երրորդ ուժ, չորրորդ ուժ, չգիտեմ ինչ կուսակցություն, սա ժողովրդի համազգային համահայկական պայքար է»,- նշեց քաղաքական գործիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular