ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան և Կիևը պայմանավորվել են. մայիսի 5-7-ը «Ազովստալ»-ի տարածքում լռության ռեժիմ կլինի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են մայիսի 5-7-ը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում հրադադարի ռեժիմ հաստատել։ Ուկրաինական կողմն այս ժամանակը կօգտագործի խաղաղ բնակիչներին և տարածքը տարհանման նախապատրաստելու համար։

Այս մասին ՌԲԿ-Ուկրաինային հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

«Այնտեղի մեր զինվորականներին այս ժամանակը պետք է փլատակների տակից ու նկուղներից կանանց ու երեխաներին հանելու և նրանց տարհանումն ապահովելու համար։ Ռուսները ականապատում են «Ազովստալ»-ի բոլոր ճանապարհները, ուստի նրանց դեռ ժամանակ է պետք ականազերծելու համար, որպեսզի ավտոբուսները կարողանան հասնել տարհանման վայր», - ասել է Վերեշչուկը:

Ուկրաինական կողմի տվյալներով՝ գործարանում կա մոտ 500 վիրավոր, մոտ 200 խաղաղ բնակիչ, որոնցից 20-ը երեխաներ են, ուստի անհրաժեշտ է ակտիվացնել տարհանման տեմպերը։

Մայիսի 1-ին սկսվել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչների տարհանումը։ Նույն օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոտ 100 մարդ է տեղափոխվել Զապորոժիե։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular