Պատմության այս օրը (մայիսի 5)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մանկաբարձի համաշխարհային օր, Հաշմանդամների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր, Եվրոպայի համաշխարհային օր, Դանիա՝ Ազատագրման օր, Նիդերլանդներ՝ Ազատագրման օր, Ճապոնիա՝ Երեխաների օր, Ղրղզստան՝ Սահմանադրության օր, Ավստրիա՝ Ռասիզմի և բռնության դեմ պայքարի օր, Բելոռուս՝ Տպագրության օր, Մեքսիկա՝ Պուեբլի ճակատամարտի հիշատակի օր, Թաիլանդ՝ Թագադրման օր, Եթովպիա՝ Ազատության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1899 –ծնվել է շուշեցի հայտնի դերասան Տիգրան Շամիրխանյանը։
1906 –ծնվել է արձակագիր, լրագրող Մկրտիչ Ասլանյանը։
1911 –ծնվել է երաժշտագետ, բանաստեղծ Մաթևոս Մուրադյանը։
1920-ազատագրված Բաքվում ստեղծվել է հայկական «Արևելյան թատերական ստուդիա», որի գլխավոր խմբագիր է դարձել թատերական գործիչ և կոմպոզիտոր Ա․Ս․ Մաիլյանը։
1925 – ծնվել է մանկաբույժ Միքայել Ջոթյանը։
1936 –ծնվել է գիտնական, տեսաբան-ֆիզիկոս Էդվարդ Չուբարյանը։
1972– վախճանվել է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը:
1993- վախճանվել է երկրաբան Արշալույս Գաբրիելյանը։
1994– Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը:
2005-Գյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը:
2006-Բելգիայում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է A320 մակնիշի հայաստանյան երկու ինքնաթիռ, որոնք տեխնիկական զննում էին անցնում Բելգիայում:
2013-Երևանում կայացել են ավագանու ընտրություններ: Ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել իշխող Հանրապետական կուսակցությունը:
2016- Ոստիկանություն դիմած պատգամավորը Տիգրան Ուրիխանյանի հաղորդման հիման վրա, որ իրենից ցանկացել են գումար շորթել, ձերբակալվել է «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը։
2017-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսավորությամբ հանձնել է նորընտիր պատգամավորների մանդատները:
2020- Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեում նշանակված պաշտոնից և նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
553 - սկսվել է Երկրորդ Կոստանդնուպոլիսյան եկեղեցական ժողովը։
1260 - Խուբիլայը դարձել է Մոնղոլական կայսրության մեծ խան։
1494 - Քրիստափոր Կոլումբոսը հասնում է Ջամայկայի ափերը։
1599 —ծնվել է անգլիական հեղափոխության առաջնորդ, Անգլիայի լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելը։
1751 —Պորտուգալիայի արտգործնախարար Սեբաստիան Պոմբալը հրատարակել է օրենք, ըստ որի` Պորտուգալիայում աուտոդաֆ կարելի է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ, որով իսկ Պուրտուգալիայում դադարեցվել է ինկվիզիցիայի իշխանությունը։
1788 — իսպանացի ծովագնաց Մարտինեսը Վանկուվեր կղզին (ներկայիս Կանադա) հայտարարել է Իսպանիայի սեփականություն։
1789 —Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը հրավիրել է Գերագույն խորհուրդ, որը չէր եղել 1614 թվականից։ Նիստերի ընթացքում փոխզիջումների չգալու հետևանքով սկսվել է Մեծ ֆրանսիական հեղափոխությունը։
1816- Կարլ Օգոստոս Սեկսեն-Վայմար-Էյզենխսկին ներկայացրել է առաջին գերմանական սահմանադրությունը։
1816- լույս է տեսել Ջոն Քիթսի առաջին սոնետը։
1818– ծնվել է գերմանացի նշանավոր փիլիսոփա, տնտեսագետ, Մարքսիզմի հիմնադիր Կառլ Մարքսը:
1821– վախճանվել է Ֆրանսիայի կայսր, զորական Նապոլեոն Բոնապարտը:
1921– Կոկո Շանելը հանրությանն է ներկայացրել Chanel-5 օծանելիքը:
1836 —Բելգիայում շահագործման է հանձնվել մայրցամաքային Եվրոպայի առաջին երկաթուղին, որը կապել է Մեխելեն և Բրյուսել քաղաքները։
1846 – ծնվել է լեհ գրող Հենրիկ Սենկևիչը։
1862 —Մեքսիկա ֆրանսիական ներխուժման ժամանակ տեղի է ունեցել Պուեբլեի ճակատամարտը, որի ժամանակ Շարլ դե Լորանսեի ղեկավարած ֆրանսիական բանակը պարտություն է կրել Իգնասիո Սարագոսայի ղեկավարած մեքսիկական բանակից։
1891 —Նյու-Յորքում բացվել է Music Hall համերգային դահլիճը (ներկայիս Կարնեգի Հոլլ), բացման առաջին համերգի խմբավարն է եղել Չայկովսկին։
1912 — լույս է տեսել «Պրավդա» թերթի առաջին համարը։
1925 —ամերիկյան Դեյտոն քաղաքում (Թեննեսի նահանգ) ձերբակալվել է 24-ամյա դպրոցական ուսուցիչ Ջոն Սկոուպսը, որը համարձակվել է դասավանդել նահանգի օրենքներով արգելված Չարլզ Դարվինի էվոլուցիայի տեսությունը։ Այդ առիթով ընթացող դատավարությունը ստացել է «կապիկների դատավարություն» անունը և իր վրա է բևեռել ամբողջ աշխարհի ուշադրությունը։
1936 —Պիետրո Բոդոլոյի ղեկավարած իտալական բանակը գրավել է Եթովպիայի մայրաքաղաքը (Պողպատե կամքի երթ)։
1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը կապիտուլացիայի են ենթարկվել Հոլանդիայում։
1949 – 10 եվրոպական երկրներ համաձայնագիր են ստորագրել Եվրոպայի Խորհուրդ ստեղծելու մասին:
1951– Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է հատուկ խաղերի համար պատրաստված առաջին Nimrod համակարգիչը:
1956 —Տոկիոյում սկսվել է Ձյուդոյի աշխարհի առաջին առաջնությունը։
1988 —կայացել է առաջին տեսահաղորդումը էվերեստի գագաթից։
1995 –վախճանվել է ծագումով հրեա ռուսաստանցի շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը։
2004– Պաբլո Պիկասսոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվել է 104 միլիոն դոլլարով:
2009 – Վրաստանում ռազմական խռովության փորձ է իրականացվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը