ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Գրիգորյանը կրկնում է նախկինի ուղին. ինչպե՞ս կպատասխանի Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Գրիգորյանը կրկնում է նախկինի ուղին: Նա խոսել է ցուցարար քաղաքացիների նկատմամբ ոստիկանության վայրագությունների մասին: Քրիստինե Գրիգորյանն ասել է, որ իր թիմի անդամներն այցելել են ոստիկանության մոտ 8 բաժին, որտեղ բերման են ենթարկվել ցուցարարները։ Այցելությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկվածների նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք և անհամաչափ ուժ։ Միաժամանակ, ինչպես պարզաբանել է Գրիգորյանը, այդ երևույթը կրում է համատարած բնույթ:

Նշվում է, որ դրա հետևանքով որոշ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ակցիայի երկու մասնակից նույնիսկ կոտրվածքներ են ունեցել, միաժամանակ վնասվածքներ է ստացել նաև մեկ ոստիկան։

Նշենք, որ պաշտոնը ստանձնելուց հետո Քրիստինե Գրիգորյանը խոսել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ սերտ համագործակցության անհրաժեշտության մասին, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Մարդու իրավունքների նախորդ պաշտպան Արման Թաթոյանը լքել է իր պաշտոնը այն պատճառով, որ հաճախ էր քննադատում Փաշինյանին և նրա թիմին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular