ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն Կալինինգրադում «Իսկանդեր»-ի ներգրավմամբ պայմանական հրթիռային հարվածներ հասցնելու վարժանք է կատարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ-ն Կալինինգրադի մարզում Բալթյան նավատորմի ուժերի մարտական պատրաստության պլանային միջոցառումների շրջանակում անցկացվել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի անձնակազմերի հետ պայմանական հրթիռային հարվածներ հասցնելու վարժանք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Զորավարժությունների ընթացքում հրթիռայինները թաքնված առաջխաղացում են իրականացրել դեպի նշանակված դիրքային տարածք, որտեղ, սարքավորելով ելման դիրքերը, կատարել են էլեկտրոնային մեկ և խմբակային արձակումներ հրթիռների, օդանավերի, պաշտպանված օբյեկտների, զինտեխնիկայի և հրամանատարական կետերի պայմանական թիրախների ուղղությամբ։

Էլեկտրոնային արձակումներ կատարելուց հետո հնարավոր պատասխան հարվածից խուսափելու համար զինծառայողները դիրքային հատվածը փոխելու զորավարժություն են իրականացրել։

Զորավարժություններին ներգրավված է եղել ավելի քան 100 զինծառայող, մոտ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular