ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում կայունության շրջան գա. Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի բարդ շրջանը։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է   ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է»,- ասել է Պեսկովը անդրադառնալով Հայաստանում ընդդիմության հանրահավաքներին։

Նա ընդգծել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է. «Հայաստանը մեր դաշնակիցն է, այն մեր գործընկերն է շատ կարևոր հարցերով՝ ինտեգրացիոն ձևաչափով։  Հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ հնարավորինս արագ այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան գա» - ասել է նա լրագրողներին։

Պեսկովը հավելել է, որ Հայաստանում կայունության շրջանը «հնարավորություն կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերի իրագործմանը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular