ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն դեռ չի քննարկում ռուսական գազից հրաժարումը. Բորել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԵՄ երկրները դեռ չեն քննարկում ռուսական գազից հրաժարվելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նավթի շուկան գլոբալ է,- հինգշաբթի իսպանական Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը,- գազն այլ խնդիր է»։

«Սկսենք նրանից, որ սա միայն էներգետիկ արտադրանք չէ: Նավթաքիմիական արդյունաբերությունում գազը չի կարող փոխարինվել այլ բանով»,- ասել է նա:

Բորելը հավելել է, որ «Ռուսաստանի հետ գազի փականի փակման հարցը դեռ չի քննարկվել»։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Դրանից հետո ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում առաջարկել է ԵՄ երկրներին սկսել ռուսական նավթից հրաժարման փուլը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular