ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի նման մանիպուլյատոր այս մոլորակը չի տեսել. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում երեկ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ 1or.am-ը զրուցել ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ.

«Մեր հասարակությունը Փաշինյանին ամենաքիչը չորս տարի ճանաչում է, և ճանաչողների գիտակից մասսան հասկանում է, որ նրա նման մանիպուլյատոր այս մոլորակը չի տեսել, և քիչ-քիչ սկսել են սովորել, որ նրա բոլոր գործողություններն ուղղված են ժողովրդին մանիպուլացնելուն: Երեկ ինքը նորից ուզում էր այդ տեխնոլոգիան կիրառել: Ընդդիմությունն էլ մոտ 1.5 տարի այդ մանիպուլացման գայթակղության տակ էր, և հասարակությունը միշտ բողոքում էր, վրդովվում, թե ինչու է ընդդիմությունը ԱԺ-ում նստած՝ հարց ու պատասխան ձևաչափով ծավալում իր գործունեությունը: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը երեկ այս մեկուկես տարվա ընթացքում իր ամենաճիշտ քայլը կատարեց, երբ ասաց իր ասելիքը և չսպասեց պատասխանի: Որովհետև, ես վստահ եմ, հնչելու էր հերթական կեղծիքը, հերթական սուտը՝ որոշ ժամանակ մարդկանց էլի շեղելու»:

Անդրադառնալով սենսացիոն բացահայտումներին, որը Փաշինյանը պատրաստվում էր անել, Հակոբյանը նշեց.

«Փաշինյանն ամբողջ գործիքակազմն իր հետ բերել էր ԱԺ: Անզեն աչքով էլ կարելի էր տեսնել, որ նիստի սկզբում իրենք շատ հուզված էին, Ալեն Սիմոնյանի ձայնը կտրատվում էր, դողում, շունչը չէր բավականեցնում, որովհետև իրենք չէին պատկերացնում կամ միգուցե արդեն գիտեին՝ ինչ սցենար է լինելու: Ամեն դեպքում՝ չգնաց այն սցենարը, ինչ պետք է լիներ, չնայած՝ սա էլ վատ տարբերակ չէր: Իշխանությանը թվաց, թե իրենք հաղթեցին, բայց ես վստահ եմ՝ երբ ժողովուրդը նայեց իրական կադրերը, ոչ թե Աժ նիստի ուղիղ հեռարձակումը, հասկացավ, որ այս իշխանությունների մահախոսականն էր երեկ հնչում, և մահամերձին հատուկ ոգևորություն կար, երբ ասում են, որ դեռ մեկ օր ժամանակ ունի ապրելու:

Հետո Փաշինյանն էլի սկսեց իր նախկիններ-թալան նույն երգը երգել, մանիպուլյացիոն նույն մեթոդները, որոնք այլևս չեն կարող ազդել, որովհետև ժողովրդի գիտակից մասսան հասկանում է, որ շատ լուրջ իրավիճակ է փոխվել, և այստեղ խնդիրն այլևս նախկինների ու ներկաների մեջ չէ, և դեռ հարց է՝ ով է նախկին, ով է ներկա: Սա Հայաստանն ու Արցախը փրկելու համազգային շարժում է, որի արդյունքում ծնվելու են առաջներդները»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular