ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի վարչապետը ստախոս է. նրանք խաբեցին բոլորին, այդ թվում և ինձ. Արսեն Ջուլֆալակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատմական գիտությունների թեկնածու, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Արսեն Ջուլֆալակյանը, որ բազմաթիվ հաղթանակներ է բերել Հայաստանին, եղել է ՀՀ 6-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից, այսօր Ֆրանսիայի հրապարակում էր։

Նա հայտարարեց՝ իր համար մեծ պատիվ է կանգնել այդ բեմում, քանի որ այս մարդիկ պայքարի են դուրս եկել ոչ թե հանուն սոցիալական խնդիրների լուծման, ոչ թե աթոռի,  այլ հայրենիքի փրկության։

Որպես մարդ, որը կուսակցական չէ, որն ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի պատիվը բարձր պահելուն, հայրենիքի անունը բարձր հնչեցնելուն, նա  կոչ արեց հայաստանցիներին, արցախցիներին, Սփյուռքում ապրողներին միանալ այս պայքարին։

«Սիրելի հայրենակիցներ, մեզ խաբել են։ Համընդհանուր էյֆորիայի մեջ մենք ուշադրություն չենք դարձրել, թե ում բերանից են հնչում թեկուզ ճիշտ թեզերը, իսկ իրականում ամբողջը սուտ էր։ Խաբել են Արցախի հարցում, տարածքային ամբողջականության պահպանման հարցում, տնտեսության թռիչքաձև աճի հարցում, առողջապահության հարցում։ Ինը հազար և ավելի զոհ ունենալու պարագայում երեկ հպարտ-հպարտ շեշտում էին, որ հաջողել են քովիդի դեմ պայքարում։ Խաբել են նույնիսկ իրենց այդքան սիրելի ասֆալտի թեմայով։ Շրջեք Հայաստանի տարածքով ու տեսեք։

Խաբել են ինձ անձամբ, երբ խնդրում էին միանալ նրանց ու մասնակցել պետականաստեղծ գործին, կառուցել հզոր, ուժեղ, մեր երազների Հայաստանը»,-ասաց Ջուլֆալակյանը։

Նրա խոսքով, այդ խոսքերն ընդամենը փաթեթավորում էին, մինչդեռ տալից իշխանություններն իրականացնում էին ազգակործան քաղաքականություն։

«Ապացուցված է՝ երկրի վարչապետը ստախոս է»,-ասաց Ջուլֆալակյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular