ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կովկասյան հավաքածու. Ռուսական ազգագրական թանգարանում պահվում է հարսի հայկական գոտի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Mir24.tv-ն գրում է, որ Ռուսական ազգագրական թանգարանը 120 տարեկան է։ Հիմնադրման պահից նրա խնդիրն է պահպանել ժողովուրդների ավանդույթներն ու պատմությունը։ Այնտեղ շատ հնագույն կենցաղային իրեր են պահպանվել միայն մեկ օրինակով։ Եզակի ցուցանմուշները հետազոտել է MIR 24-ի թղթակից Ելենա Կուրշուկը։

Կովկասյան հավաքածուն թանգարանի հպարտությունն է։ Ավելի քան 25 հազար իրեր, որոնք բերվել են գիտնականների կողմից դժվար ու հետաքրքիր արշավախմբերից։ Ցուցահանդեսի հայկական հատվածը կարող է տպավորել անգամ ժամանակակից նորաձևության ներկայացուցիչներին։ Ուղիղ սրտի մեջ: Ազգագրագետներն ասում են, որ 19-րդ դարի Հայաստանում կանացի հագուստի աքսեսուարները պոտենցիալ փեսային տեղեկացնում էին, թե արժե՞ սիրահարվել գեղեցկուհուն:

Ի՞նչ դեր են խաղում ծնողները տարբեր երկրներում ամուսնու ընտրության հարցում: «Այս գոտին կոնկրետ իրավիճակում կրել են նշանված աղջիկները: Սա աղջկա կարգավիճակը ցուցադրող գոտի է։ Մի կողմից ճարմանդը գորտի տեսք ունի, իսկ գորտը պտղաբերության խորհրդանիշ է, իսկ մյուս կողմից՝ կակաչի տեսք, որը նույնպես որոշակի կանացիություն է դրսևորում»,- բացատրել է Ռուսական ազգագրական թանգարանի Կովկասի ժողովուրդների ազգագրության ամբիոնի գիտաշխատող Լուսինե Ղուշչյանը։ Կեռի կենտրոնում այսպես կոչված լուսինն է՝ ևս կանացիության խորհրդանիշ։ Ապագա ամուսինն է նվիրել գոտին ու դրանով ապահովել իր իրավունքը։ Համարվում էր, որ որքան հարուստ լինի գոտին, այնքան հարուստ կլինի ամուսնությունը: «Մետաղական մասերը պատրաստված են արծաթից, ճարմանդի ճակատը ոսկեզօծ է, դեկորատիվ տարրերը, բացառությամբ մարջան, փիրուզ, սուտակ են»,- նշել է Լուսինե Ղուշչյանը։ Նման  հազվագյուտ իրը գտել են Հայաստանի Վանի շրջանում արևելագետների արշավախմբի ժամանակ։ «Քանի որ մեզ՝ թանգարանների աշխատողներիս, հետաքրքրում է, թե որտեղ և ինչեր կան այլ թանգարաններում, կարելի է ասել, որ այս տեսակի գոտի աշխարհում ուրիշ տեղ չկա»,- ասել է Լուսինե Ղուշչյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular