ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերություններն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Էրդողանը շնորհավորել է Մակրոնին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել, որ ընտրությունների արդյունքները բարենպաստ լինեն Ֆրանսիայի համար։

«Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունները կարեւոր են Եվրոպայի համար։ Նա հայտարարել է, որ Թուրքիան գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը՝ դիվանագիտական ​​ճանապարհով Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Նա նաեւ ընդգծել է բանակցային գործընթացին աջակցելու անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular