ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խանումյանը կազատվի՞ պաշտոնից. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Անցած շաբաթ Արցախի գլխավոր դատախազը խորհրդարանում հայտարարեց, որ կառավարության կազմում մեղադրյալ կա՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել, եւ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱՀ նախագահին՝ կասեցնելու մեղադրյալ-նախարարի պաշտոնավարումը, բայց տեւական ժամանակ է՝ պատասխան չեն ստացել։

Մենք գրել ենք, որ Խանումյանին պաշտոնում պահողն իր համերկրացի Նիկոլ Փաշինյանն է, սակայն Խանումյանին ոչ թե իր «զեմլյակը» լինելու համար է հովանավորում, այլ այն պատճառով, որ սորոսական համարվող շրջանակները վերջինիս հովանավորում են։

Երեկ լուրեր շրջանառվեցին, թե մոտ օրերս Արայիկ Հարությունյանը Խանումյանին ազատելու է նախարարի պաշտոնից, բայց նշանակելու է նախագահի աշխատակազմի ղեկավար, ինչը նշանակում է, որ ԱՀ նախագահականում Փաշինյանը կունենա սեփական աչքն ու ականջը։ Լուրը պաշտոնապես ճշտել չհաջողվեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular