ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղեկացված էր այս ամբողջ սցենարին. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրույցում 1or.am-ն անդրադարձել է ԱԺ-ում օրերս տեղի ունեցած միջադեպին.

«Ինձ համար ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ մեր ընդդիմադիրները բացարձակ ծանոթ չեն Նիկոլի՝ մեր հասարակության նուրբ լարերի վրա ազդելու ունակությանը: Նախ, Արմեն Ռուսատմյանի արտաբերած տեքստը շատ թույլ էր, բայց դա մի կողմ եմ դնում: Ես ճիշտ չեմ համարում այն, որ իրենց ելույթը ունեցան ու գնացին: Իմաստը ո՞րն էր, հասարակության մոտ խորը հիասթափություն կսկսվի, տպավորություն է, թե իրենք այնքան վախկոտ էին, որ չուզեցան լսել դեմագոգ Նիկոլի պատասխանը»:

Քաղաքագետի խոսքով՝ Արմեն Ռուստամյանը և, առհասարակ, սցենարի հեղինակները, փորձ արեց Փաշինյանի հետ մարտնչել նրա դաշտում և պարտվեցին, որովհետև վերջինիս կանոններով չխաղացին.

«Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղեկացված էր այս ամբողջ սցենարին և ինքը շատ հմտորեն օգտագործեց Արմեն Ռուստամյանի՝ հասարակությունից կտրված լինելու, մարդկանց մտածելակերպին ծանոթ չլինելու համգամանքը: Դրա մեղավորը հենց ընդդիմադիրներն են, ովքեր ինչ-որ բան կազմակերպելուց առաջ շատ լավ պետք է հասկանան, որ իրենց կազմակերպածից ինչ-որ մաս հասանելի է նույն  իշխանություններին: Ինչու ոչ, նաև իրենց մեջ մարդիկ կան, ովքեր իշխանություններին տեղյակ են պահում՝ ինչ պետք է ձեռնարկի ընդդիմությունը: Ընդհանրապես, ընդդիմադիրների համար լավ կլինի, որ հարցեր տալուց հետո փորձեն լսել մինչև վերջ, հետո նոր հեռանան՝ մի երկու բառ ասելով, իսկ Նիկոլի ստերն ու կեղծիքները բացահայտելը բացարձակ դժվար չէ: Ինքն այս չորս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել էր, որ իր նման ստախոս, կեղծարար մանիպուլյատոր Հայաստանում մինչև հիմա չի եղել»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular