ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայից «Անմար կրակի» մասնիկը կտեղափոխվի Երևան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ռոսիա» ավիաընկերությունը (Աերոֆլոտ խումբ) «Հանուն Ռուսաստանի ժողովրդական ճակատ» համառուսաստանյան հասարակական շարժման հետ համատեղ իրականացնում է «Հիշողության կրակ» հայրենասիրական արշավը՝ նվիրված Հաղթանակի օրվան: Ակցիայի շրջանակում Մոսկվայից «Անմար կրակի» մասնիկները կհասցվեն Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան:

Ակցիայի նպատակն է հավերժացնել պատմական հիշողությունը, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, համախմբել սերունդներին և կրակի մասնիկը հասցնել առավելագույն թվով վետերաններին։

«Հիշողության կրակը» հայրենասիրական ակցիան կանցկացվի մայիսի 6-9-ը, այս տարի այն միջազգային կարգավիճակ է ստացել՝ մասնակցում է 12 երկիր։

Արշավի շրջանակում կրակը Երևան կհասցվի մայիսի 7-ին  FV 6609 Մոսկվա-Երևան չվերթով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular