ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի դաշնակցական էր, քան Իշխան Սաղաթելյանը․ Արման Մուսինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմից առաջ, ընթացքում և հետո ԼՏՊ-ի մտահոգությունը եղել է այն, որ Հայաստանի քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում իշխանությունը և այսպես ասենք, տիտղոսակիր ընդդիմությունը չեն ընդունել պարզունակ իրականություն, աքսիոմաներ։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը․

«Իշխանությունների կործանարար քաղաքականության հետևանքով Հայաստանը ջախջախվել է պատերազմում և հիմա Հայաստանի կամքից բան կախված չէ։ Հիմա փոխանակ իշխանությունը և խորհրդարանական ընդդիմությունը կարողանան նստեն մեկ սեղանի շուրջ, լուծում գտնեն, մեկը զբաղված է իշխանություն պահելով, մյուսը ուզում է գալ իշխանության»,-նշել է Մուսինյանը։

Նրա գնահատմամբ, երկու կողմն էլ փորձում են հասարակությանը ներկայանալ փրկիչներ, բայց երկուսն էլ վնասներ են բերում պետությանը։

«Պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի դաշնակցական էր, քան Իշխան Սաղաթելյանը։ Ինքը դրանով ուզում էր պաշտպանել իշխանությունը։ Այսօր Փաշինյանհ մտածելով, որ կարող է պահպանել իշխանությունը դառնալով խաղաղության ջատագովը, դարձել է խաղաղության ջատագովը։ Մի մարդ, որը հեգնում էր խաղաղությունը գոնե վերջին 10 տարում»,-ասել է Մուսինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular