ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտնում ենք պատերազմի վճռական փուլ. առաջիկա շաբաթներն Ուկրաինայում վճռորոշ կլինեն. ՆԱՏՕ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն ասել է, որ ուկրաինական պատերազմը մոտակա շաբաթների ընթացքում կմտնի վճռական փուլ։ Այս մասին նա հայտարարել է Al Jazeera-ին տված հարցազրույցում։

«Մենք թևակոխում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վճռական փուլ: Մենք ակնկալում ենք, որ առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն, նույնիսկ եթե պատերազմն ավելի երկար տևի», - ասել է նա:

Միաժամանակ Ջեոանեն ընդգծել է, որ դաշինքը չի ակնկալում, որ պատերազմը կսրվի, և ՆԱՏՕ-ն կներգրավվի հակամարտությանը։

«Ռազմական տեսանկյունից մենք չենք տեսնում, որ Ռուսաստանը ցանկանում է կամ կարող է սրել հակամարտությունը, հատկապես ՆԱՏՕ-ի հետ: Թերևս զսպող է այն փաստը, որ ՆԱՏՕ-ն զգալի լրացուցիչ ուժեր է մոբիլիզացրել արևելյան թևում, որ մենք պատմության մեջ առաջին անգամ ակտիվացրել ենք Արևելյան երկրների համար պաշտպանության ծրագիրը»,- ընդգծել է Ջեոանեն։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի «ավելի մեծ ինտենսիվությամբ և ավելի մեծ զոհերով», սակայն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև էսկալացիայի վտանգ չկա։

«Մենք փորձում ենք խուսափել նման սցենարից»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular