ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես սկսել եմ ատել ինձ, ուզում եմ ուղղակի չքանալ. Գոհար Ավետիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որին կից հուզիչ գրառում է արել: Նա մասնավորապես գրել է.

«Որտեղից…որտեղից այդքան ինքնավստահություն մարդկանց մեջ: Ինձ թվում է ես ամեն ինչ կորցրել եմ:  Ամենն, ինչ կար ներսումս… այն կրակն ու արևը, որով ուզում էի կիսվել ձեզ հետ…մշտապես բարձր տրամադրությունս: Կարդալով այդքան շատ բացասական մեկնաբանություններ իմ անձի մասին՝ ես սկսեցի ատել ինձ: Անկեղծ: Իսկ նախկինում ապրում էի ինձ համար ու ամեն բան ինձ դուր էր գալիս, ինձ գեղեցկուհի էի զգում: Մյուս կողմից էլ աշխատանքը, գրաֆիկը, որ պետք է անընդհատ փոխել…ամեն ինչ բարկացնում է:Խղճում եմ բոլոր հայտնի մարդկանց, ինչերի միջով են նրանք ստիպված լինում անցնել: Փորձում են ուշադրություն չդարձնել, բայց դա գրեթե անհնար է: Միևնույն է նրանք հարվածում են ամենացավոտ տեղերին: Ուզում եմ ուղղակի չքանալ, անէանալ, բայց չի կարելի, հետ բերեք ինձ խնդրում եմ»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular