ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրասնոյարսկի երկրամասում խոշոր հրդեհ է. կան զոհեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի բազմաթիվ շրջաններում խոշոր հրդեհներ են: Նախնական տվյալներով 5 մարդ զոհվել է: Այս մասին տեղեկացնում է «МИР 24»-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը: Նշվում է, որ տեղական իշխանությունները քաղաքացիների համար նախապատրաստում են ժամանակավոր տեղակայման վայրեր: Ներկայում առավել շատ տուժած տարածքներից իրականացվում է բնակիչների տարհանում:

Կրասնոյարսկի երկրամասում հրդեհը հասել է շուրջ երկու տասնյակ բնակավայր: Այրվում են շինություններ, այդ թվում, մանկապարտեզ: Հրդեհը հանգցնելու աշխատանքները դժվարանում են քամու պատճառով: Քամու արագությունը կազմում է վայրկյանում մինչև 40 մետր: Տեղի իշխանությունները մի քանի գյուղերում ստիպված են եղել ենթակայանները հոսանքազրկել, որպեսզի բացառվեն կտրված լարերի հետևանքով առաջացող հրդեհները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular