ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր մարզային բնակչությունը մեզ հետ է, մեր պայքարի հետ է. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ես ուզում եմ ձեզ փոխանցել, որ մեր մարզային բնակչությունը մեզ հետ է, մեր պայքարի հետ է։ Րոպե-րոպե մեր ժողովորդը որտքի է կանգնում»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի  հրապարակի հանրահավաքում։

Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակի բեմահարթակից Սաղաթելյանն առաջարկեց ծափահարություններով ողջունել լոռեցիներին, վանաձորցիներին, որոնք հորդառատ անձրևի պայմաններում եկել էին հրապարակ՝ մասնակցելու բողոքի հանրահավաքին։

«Մենք միասին ենք, մի բռունցք հանուն այն նպատակի, որ հրապարակել ենք այստեղից»,-ասաց նա։

Դաշնակցական գործիչը հիշեցրեց, այսօր Երևանում կանայք ու աղջիկներն իրականացրել են երթ, ինչը բացառիկ իրադարձություն է։

«Հերոսածին մայրերը, կանայք, աղջիկները կամք էին թելադրում, մեր պահանջն էին ներկայացնում, երթի էին դուրս եկել հանուն խաղաղության, կանխելու նոր զոհերն ու պատերազմները։ Եկեք ծափահարենք մեր հերոսածին մայրերին, մեր աղջիկներին, ուսանողներին, որոնք մեր ապագան են։ Կեցցեք դուք, հպարտանում ենք ձեզանով։ Դուք մեզ ավելի եք պարտավորեցնում»,-հայտարարեց Սաղաթելյանն ու կոչ արեց քաղաքացիներին միանալ հրապարակում ներկա արժանապատիվ, հայրենասեր մարդկանց, որպեսզի ավելի ուժեղանան, գեղեցկանան ու այս պայքարը հասցնեն հաղթական ավարտին։

«Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկումներով նա ամփոփեց խոսքը։

Հանրահավաքին հետևեց երթ։ Մասնակիցները կշարժվեն դեպի Սայաթ-Նովա փողոց։ Երթից հետո նախատեսվում է շարունակել հանրահավաքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular