ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 9-ին մեծ հանրահավաք կլինի Ֆրանսիայի հրապարակում. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների բողոքի ակցիաները, հանրահավաքները վաղը կշարունակվեն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

«Մայիսի 8-ին ժամը 9։30-ին ավտոերթով շարժվում ենք դեպի Գյումրի։ Այնտեղ ժամը 13։00-ին տեղի կունենա հանրահավաք, այն քաղաքացիները, ովքեր ուզում են միանալ, խնդրեմ»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտարարեց, որ վաղը ժամը 17։00-ին այս հրապարակում տիրելու է Արցախի շունչը. արցախցիներն այստեղ Արցախի ավանդույթներով կազմակերպելու են  մշակութային միջոցառումներ և բոլորին հրավիրում են։

«Վաղը մեծ հանրահավաք չենք ունենք, քանի որ հաջորդ օրը՝  մայիսի 9-ին, Շուշիի ազատագրության օրն է։ Մայիսի 9-ին ժամը 17։00-ին  Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք հանրահավաք»,- ասաց Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ վաղն իրենք պետք է ունենան աշխատանքային օր՝  վերակազմակերպելու իրենց աշխատանքները, ամբողջացնելու ծրագրերը։

«Մենք կազմակերպված գնում ենք առաջ, ամեն ինչ լավ է  լինելու, հետ քայլ չկա, նահանջ չկա, գնալու ենք մինչև վերջ», -իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular