ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեան շաբաթ օրը սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է Հարավային Կորեան, տեղեկացնում է Reuters-ը։

Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան շաբաթ օրը ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել սուզանավից դեպի ծով՝ արեւելյան Սինփոյի շրջանից, որտեղ Հյուսիսային Կորեան պահում է սուզանավեր, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների փորձարկման սարքավորումներ:

Իր հերթին Ճապոնիան հայտարարել է, որ արձակվել է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։ Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին նշել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային հրթիռային տեխնոլոգիաների վերջին զարգացումը եւ բալիստիկ հրթիռների կրկնվող արձակումները սպառնում են տարածաշրջանին եւ միջազգային հանրությանը:

Արձակումը տեղի է ունեցել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում Յուն Սուկ-Յոլի երդմնակալությունից երեք օր առաջ եւ մայիսի 21-ին Սեուլում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նրա գագաթաժողովի նախաշեմին:

Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Պակ Ջի Վոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային փորձարկում իրականացնել երդմնակալության եւ Բայդենի այցի միջեւ ընկած ժամանակահատվածում, հաղորդում է Yonhap գործակալությունը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular