ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 9-ին ևս մեկ անգամ կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վերահաստատել է Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը և կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, դուրս բերել զորքերը և սկսել խաղաղ բանակցություններ։ Այդ մասին նա երկուշաբթի հայտարարել է գերմանական Die Welt թերթին։

«Մայիսի 9-ին ևս մեկ անգամ կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերը Ուկրաինայից և սկսել խաղաղ բանակցություններ: Մենք հաստատապես Ուկրաինայի կողքին ենք և կշարունակենք օգնել երկրին պաշտպանելու իր ինքնապաշտպանության իրավունքը», - ասել է Ստոլտենբերգը:

Միաժամանակ նա պնդել է, որ «նախկինում Մոսկվան պարբերաբար մայիսի 9-ն օգտագործել է «Արևմուտքի մասին ստեր տարածելու և ՆԱՏՕ-ին քննադատելու համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular