ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երեւան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա մայիսի 10-11-ը: Այս մասին հայտնում է «mehrnews»-ը:

Հանձնաժողովը կքննարկի մի քանի թեմաներ, ներառյալ առեւտուրը եւ հաշվանցումը, ներդրումները, տարանցումը եւ տրանսպորտը, էլեկտրաէներգիան, նավթը եւ գազը, բանկային գործը եւ ֆինանսները, ստանդարտները, զբոսաշրջությունը, առողջապահությունը եւ դրանց հետ կապված այլ հարցեր:

Հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենա առեւտրային կոնֆերանս՝ երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մեհրաբիանը Հայաստանի պաշտոնյաների հետ կքննարկի նաեւ երկու երկրների միջեւ զարգացող հարաբերություններն ու փոխադարձ առեւտրի ծավալները:

Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան կժամանի Իրանի նավթի նախարարի տեղակալի, Իրանական ազգային գազային ընկերության  տնօրենի, ավտոմոբիլային ճանապարհների նախարարի տեղակալի և մի քանի այլ իրանցի պաշտոնատար անձանց հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular