Իշխող թիմում քննարկում են ՔՊ հերթական համագումարը հետաձգելու հարցը․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխող թիմում քննարկում են ՔՊ հերթական համագումարը հետաձգելու հարցը։ Նախապես որոշել էին, որ մայիսի վերջերին, մասնավորապես 25-26-ին են անցկացնելու, որի ընթացքում պետք է նաեւ նոր վարչություն ընտրվի, սակայն ներքաղաքական իրադարձությունները խառնել են իշխանության պլանները եւ քննարկում են մոտ մեկ ամսով ընտրությունները հետաձգելու հարցը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն որոշել է կրճատել վարչության անդամների թիվը՝ 21-ից դարձնելով 16․ որտեղ ներգրավված կլինեն Փաշինյանի ամենահավատարիմները։ Դրա փոխարեն կգործի ՔՊ խորհուրդ, ինչպես ՀՀԿ-ի դեպքում է, եւ խորհրդում տեղ կգտնեն ֆրակցիայի բոլոր մյուս անդամները, ինչպես նաեւ մարզերի ներկայացուցիչները։ Խորհրդի ձեւավորման գործընթացն արդեն մեկնարկել է, այն, ըստ ամենայնի, համակարգում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նախ մարզերում են ընտրում, ապա՝ կենտրոնում։ Հարությունյանի գլխավորությամբ շաբաթ օրը Ապարանում կայացել է կուսակցության տարածքային խորհրդի ընտրությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։