ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակ տանը պատրաստ չեն նշել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ վարչակազմը ելնում է այն բանից, որ Ուկրաինայում իրավիճակի կայունացման համար հարկավոր են դիվանագիտական համաձայնություններ, սակայն միևնույն ժամանակ Վաշինգտոնը պատրաստ չէ նշել, թե որ պայմաններում կչեղարկվեն Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, երկուշաբթի՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Ես այստեղից բանակցություններ չեմ վարի դրա վերաբերյալ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայի և Կիևի միջև պայմանավորվածությունները բավարար կլինեն հակառուսական պատժամիջոցները չեղարկելու համար։ 

«Մենք գիտենք, որ դրա դադարեցման համար հարկավոր է դիվանագիտական բանակցությունների գործընթաց, և մենք աջակցում ենք դրան։ Սակայն մեր դերն է շարունակել ամրապնդել Ուկրաինայի դիրքերը՝ լինի դա ռազմական, տնտեսական թե հումանիտար օգնության տեսքով, և միասնությունն աշխարհում», - նշել է Փսակին՝ հավելելով, որ իրենք չեն շտապելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular