Ինքնասպանության փորձ՝ ընտանեկան խնդիրների պատճառով
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀունվարի 25-ին, գիշերը 03:10-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գերդոզավորում ախտորոշումով քաղաքացի: Վերջինս 1994 թվականին ծնված Թագուհի Կ.-ն է:
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ վերջինս խմել է 40 հատ «դիմեդրոլ» տեսակի դեղահաբ: Տուժածը ստացել է համապատասխան բժշկական օգնություն:Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ 22-ամյա կինը ցանկացել է դեղորայքի չարաշահման միջոցով ինքնասպան լինել: Նման քայլի գնալու պատճառը, ըստ հարազատների, ընտանեկան խնդիրներն են եղել: Նա իր խնամքի տակ ունի երկու տարեկան երեխա:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության «Կումայրի» բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ցայգ ՀԸ