ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Հայաստանը տարել է լիակատար կործանման. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ երկիրը աղետի հասցրած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը այլևս չի ցանկանում տեսնել իշխանության ղեկին։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։

«Փաշինյանը Հայաստանը հասցրել է կործանման, և հայերն այլևս չեն ուզում նրան տեսնել երկրի գլխին և նրա գլխավորությամբ շարունակել կործանումը։ Փաշինյանի կառավարման արդյունքը մեկն է. Հայաստանը կորցրել է տարածքներ, Հայաստանը գրեթե կորցրել է իր սուբյեկտիվությունը և դադարել է գործել որպես իր շահերը պաշտպանելու ունակ պետություն։ Բացի այդ, Փաշինյանի վերջին օրերի հռետորաբանությունը Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ինչ-որ երկխոսության մասին այժմ հայերի համար հիմնական օրակարգը չէ։ Ստեղծված իրավիճակում Թուրքիայի հետ երկխոսության մասին խոսելը Հայաստանի համար նվաստացուցիչ է: Հայերը պատրաստ չեն գնալ այս ճանապարհով»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն երկու շաբաթ է, ինչ տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ցույցեր Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular