ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուգանսկի զորքերը դուրս են եկել հանրապետության վարչական սահման. ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը դուրս են եկել հանրապետության վարչական սահման՝ Պոպասնայա քաղաքի նկատմամբ ԼԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության ուժերի կողմից լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ շրջադարձային կետը Պոպասնայայի «մաքրման» գործընթացի ավարտն էր։

Կոնաշենկովի խոսքով, ընդհանուր առմամբ, այս բնակավայրի տարածքում հարձակման արդյունքում ոչնչացվել է 120 ազգայնական և նրանց 13 միավոր զրահատեխնիկա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular