ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլիչկոն հայտնել է, թե ինչքանով է Կիևը դատարկվել պատերազմի հետևանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևում ապրում է մոտ 2,5 միլիոն մարդ։  Սա նախապատերազմյան բնակչության գրեթե երկու երրորդն է:
 
 Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ նախկինում տարհանված բնակիչները շարունակում են վերադառնալ Ուկրաինայի մայրաքաղաք։  Նրա խոսքով` այժմ քաղաքում մարդկանց թիվը կազմում է նախապատերազմյան գրեթե երկու երրորդը։
 
 «Այսօր մենք կարող ենք հաշվել մեր քաղաքում հեռախոսների թիվը, մոտավոր թիվը 2,5 միլիոն է, մինչ պատերազմը մայրաքաղաքում 3,5 միլիոն մարդ էր»,- ասել է Կլիչկոն։
 
 Միաժամանակ, ուկրաինական իշխանությունները բնակիչներին դեռ խորհուրդ չեն տալիս վերադառնալ Կիև, ըստ նրանց՝ գնդակոծության սպառնալիքը պահպանվում է։
 
 «Հրթիռակոծությունների, հրթիռային հարձակումների հավանականությունը, ցավոք, դեռ պահպանվում է․ մենք չենք կարող որևէ մեկին արգելել վերադառնալ, մենք կարող ենք միայն խորհուրդ տալ, եթե հնարավորություն ունեք լինել ավելի պաշտպանված վայրերում, որտեղ ձեր կյանքին վտանգ չի սպառնում, խնդրում ենք մնալ այնտեղ» - ասել է քաղաքապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular