Վթար Ձորաղբյուր գյուղի մոտ. բեռնատարը վրաերթի է ենթարկել արգելափակված «Մերսեդեսի» ուղեւորին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 25-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ճանապարհին՝ «Ծիրանենի» ռեստորանային համալիրի մոտակայքում, նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդը թեքվել եւ փակել է ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը:
Փրկարարներն ուղղել են «Մերսեդես» մակնիշի YAY 777 պ/հ բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Լ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) այնուհետեւ մեկնել ահազանգի վայր:
Փրկարարները «Մերսեդես» մակնիշի 23 LL 650 պ/հ (վարորդ՝ Է. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից, ինչից հետո «ԳԱԶ 31105» մակնիշի 06 LL 505 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 34-ամյա Ռ. Մ.) վրաերթի է ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 29-ամյա Ա. Ղ.-ին:
Փրկարարներն Ա. Ղ.-ին տեղափոխել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: