ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնում մերկ այցելուներ ընդունող ռեստորան է բացվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լոնդոնում բացվել է Bunyadi կոչվող ռեստորանը, որտեղ այցելուները կարող են ամբողջովին մերկ լինել, հայտնում է CNN-ը: Այս հաստատություն այցելելու պատվեր է տվել արդեն 32 հազար մարդ:

Ռեստորանը բացողների խոսքով՝ հաստատություն այցելելու իմաստը բնական սնունդ ընդունելու մեջ է: Հյուրերին ձեռքով պատրաստած կավե տախտակների վրա ուտելիք կմատուցեն, որը կլինի ուտելի սպասքի մեջ: Ճաշել այստեղ հնարավոր է միայն մոմի լույսի ներքո, քանի որ ռեստորանն ու խոհանոցն աշխատում են առանց գազի եւ էլեկտրաէներգիայի:

Մուտքի մոտ հյուրերին կառաջարկեն հանել հագուստը եւ թողնել բջջային հեռախոսները: Մատուցողները նույնպես լինելու են կիսամերկ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular