ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի վարչապետը թռել է Հոլանդիա, բայց «Նիկոլ դավաճան» կարգախոսը այնտեղ էլ է ուղեկցել նրան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հոլանդիայի հայ համայնքը որոշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհի ոչ մի տեղ իրեն հանգիստ չպետք է զգա:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին մեկնել էր Հոլանդիա։ Բայց անգամ դա նրան չի փրկել Հայաստանում ամեն քայլափոխի իր հասցեին հնչող կարգախոսներից։ Հոլանդիայի հայ համայնքը Հայաստանի վարչապետին դիմավորել է, մեղմ ասած, շատ սառը։

Առաջին արտահայտությունները, որը Փաշինյանը լսել է հյուրանոցի դիմաց եղել են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ մարդասպան», «Դավաճան, որտե՞ղ է քո ոստիկանությունը»:

Բացի դա տեղի հայերը բավական վիրավորական կարգախոսներ են հնչեցրել և հայտարարել, որ «դավաճանի երեսին թքելու են միշտ և ամենուր և ոչ միայն իրենց հայրենիքում»։

Համացանցում անմիջապես տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ հայկական պատվիրակության ներկայացուցիչները մեքենայից չեն իջնում, իսկ հոլանդական կողմը սպասում է ակցիայի ավարտին, որպեսզի հայկական պատվիրակությանը պաշտպանության տակ հասցնի հյուրանոց։ Ինչ վերաբերում է արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ապա ակցիայի մասնակիցները նրան նույնպես հիշել են։ Նրանց կարծիքով, մեկ այլ դավաճան էլ արտգործնախարարն է, որին Թուրքիայում Արարատի փոխարեն «Արաբաթ» են անվանել՝ հերթական անգամ նվաստացնելով հայ քաղաքական գործչին։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular