ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը յուրաքանչյուր պահի կարող է դիմել փախուստի. Արթուր Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիմադրության երթին մասնակցող քաղաքացիները, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին աջակցություն հայտնելու համար, եկան ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Այստեղ հավաքված ծնողները պահանջում են հարցաքննության կանչելուց հետո  անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ծնողների պահանջի հիմքում դիտարկեց պետական դավաճանության նոր դրվագները կանխելու գործոնը։

«Որ թշնամուն չհանձնվեն հայկական տարածքները՝ տարբեր տեսակի բանավոր «փոխըմբռնումներով», անհասկանալի GPS-ներով, անօրինական հրամաններով ու որոշումներով։ Ձերբակալումը պարտադիր է, որովհետև Փաշինյանը յուրաքանչյուր պահի կարող է դիմել փախուստի, խուսափել պատասխանատվությունից, կատարել նոր արարք։ Նա խոստովանել է, որ ինքնագլուխ պատրաստվում է անել նոր հանցավոր արարք՝ զիջել Հայաստանի ինքնիշխան տարածքն Ադրբեջանին՝ ասելով, թե մեր վերահսկողության տակ կան «ադրբեջանական» տարածքներ։ Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես պահանջ է ներկայացրել Տիգրանաշենի և Տավուշի մարզի 7 գյուղերի նկատմամբ»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը։

Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մեկ այլ հիմնավոր պատճառ էլ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, նրա կողմից նախաքննությանը խոչընդոտելու, այն  ուղղորդելու, դրա ընթացքի վրա ազդելու հնարավորությունը կանխելն է՝ հատկապես, որ այդպիսի օրինակներ արդեն իսկ եղել են։

«Դա հաստատված է նրա բազմաթիվ խոսքերով՝ «Դատավոր կա՞, որ չանի իմ ասածը», նաև դատախազին, ԲԴԽ անդամներին կառավարություն կանչելը․․․ Սրանք հաստատված հանգամանքներ են։ Հետևաբար, Փաշինյանին ձերբակալելու ներկայացված պահանջը առավել քան օրինական է և հիմնավոր։ Պետք է կանխել Նիկոլ Փաշինյանի փախուստը Հայաստանի Հանրապետությունից»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular