ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարեգին Բաղրամյանի «խրախճանքը ժանտախտի ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոտ 340 հազար դրամ գումար է ծախսել՝ կոնյակներ ու հուշանվերներ գնելու համար: Հանձնաժողովը միայն 105 հազար դրամ ծախսել է կոնյակ գնելու համար. ձեռք է բերվել 4 0.7 լ «Դվին» կոնյակ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 22000 դրամ, ԱԱՀ-ն՝ 17600 դրամ: Եւս 4 կոնյակ է գնվել, որի համար ՀԾԿՀ-ն վճարել է ընդհանուր 86000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Բացի այս, ՀԾԿՀ-ն գնել է նաեւ 4 հուշանվեր, որոնց համար ընդհանուր վճարել է 148 հազար դրամ՝ մեկ հուշանվերի համար վճարելով 37 000 դրամ:

Բացի այդ, 750,000 դրամի մեդալներ և կրծքանշաններ են գնվել ՀԾԿՀ կողմից՝ մեկ անձից:

Բացի այդ, ՀԾԿՀ-ն 1,852,850 դրամի լվացքի միջոց է գնել, 224,898 դրամի գրասենյակային պարագաներ,   619,000 դրամի կահույք, 228,000 դրամի փոշեկուլ, 275,000 դրամի գրասենյակային կենցաղային կահույք:

Ստացվում է, որ քաղաքացիների համար գրեթե բոլոր ծառայությունները թանկացնելու որոշում կայացրած կառույցն ինքն իրեն ճոխություններում զսպել չի պատրաստվում: Եվ եթե գազի, ջրի, էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում քաղաքացիներին կոչ էին անում ձգել գոտիները՝ ՀԾԿՀ ղեկավար կազմին և անձամբ Գարեգին Բաղրամյանին դա, կարծես թե, չէր վերաբերվում....

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular