ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատական նիստը հետաձգվեց. News.am

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով նիստը հետաձգվեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը։

«Քննիչը չէր ներկայացել ծանրաբեռնվածության պատճառով։ Պետք է ներկայանար այլ քննիչ, սակայն որոշ ժամանակ անց տեղեկացանք, որ նա նույնպես չի կարող ներկայանալ»,- նշեց Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ վաղը կայանալիք նիստին քննարկվելու է նաեւ Չալաբյանին կալանավորելու հարցը։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, ինչից հետո նրան ոստիկանները տարել են Արաբկիրի բաժանմունք։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular