Մեր շարժումը բացառիկ է անկախ Հայաստանի պատմության մեջ, այն ղարաբաղյան երկրորդ շարժումն է․ Իշխան Սաղաթելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Դիմադրություն» շարժման ձեռքբերումների մասին։
Սաղաթելյանը ընդգծեց, որ «Դիմադրություն» շարժումը իր ծավալներով և ժողովրդականությամբ բացառիկ է անկախ Հայաստանի պատմության մեջ․«Իր ծավալներով և ժողովրդականությամբ մեր շարժումը բացառիկ է անկախ Հայաստանի պատմության մեջ, այն ղարաբաղյան երկրորդ շարժումն է»։
Սաղաթելյանը խոսեց նաև շարժման ձեռքբերումների մասին․«Շարժումը այս ընթացքում արձանագրել է հետևյալ ձեռքբերումները, առաջին․ այն կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը, սա այլևս ակնհայտ փաստ է։
Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար, առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինայնի լեգիտիմության հարցը։
Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։
Չորրորդ․ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»։