ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանի կնոջ աշխատանքից ազատվելը քաղաքական ենթատեքստ ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, մոտ մեկ ամսից ավելի է, ինչ ազատվել է աշխատանքից Volo ընկերությունում:

Volo-ն Հայաստանում առաջատար IT ընկերություններից է: Ընկերությունում մի շարք դեմքեր, որոնց կարծիքը հեղինակություն է վայելում, համակրում են ընդդիմությանը:

1or.am-ին հայտնի է դարձել, որ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի աշխատանքից ազատվելը քաղաքական ենթատեքստ ունի: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Միրզոյանի կնոջ ներկայությունն այդ ընկերությունում բավականին լուրջ ներքին լարվածություններ էր առաջացնում, քանի որ այնտեղ, մեղմ ասած, այնքան էլ հիացած չեն Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ, իսկ Միրզոյանի կինը քաղաքականացնում էր ընկերության կենցաղը: 

Իհարկե, սա չի բացառում նաև այն տեսակետը, որ աշխատանքից դուրս գալու պատճառն ամուսնու՝ Արարատ Միրզոյանի հետ պաշտոնական բոլոր գործուղումներին մեկնելու հնարավորություն ունենալն է: Եթե կարելի է համատեղել հաճելին օգտակարի հետ, ինչո՞ւ չանել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular