ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պայքարը գնալով ավելի ու ավելի է կատաղեցնելու այս իշխանությունների՝ հատուկ «վարժեցված» ոստիկաններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների եւ հասարակ քաղաքացիների դեմ կիրառվող բռնությանն անդրադարձել է Freedom House հասարակական կազմակերպությունը՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ.

«Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնել իրենց հիմնարար իրավունքի դրսեւորումը, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհավասար ուժի կիրառումից: Հայաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական եւ իրավապաշտպան ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների անխափան գործունեությունը, որն անհրաժեշտ է քաղաքացիների իրավունքների ապահովման համար՝ ժողովրդավարական սկզբունքների համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, թե՛ Freedom House-ը, թե՛ այլ կազմակերպություններ, որոնք օգտագործում են «բիրտ ուժ» տերմինը, չափազանց մեղմացնում են իրավիճակը.

«Սա ոչ թե զուտ բիրտ ուժի կիրառում, այլ առանձնահատուկ դաժանությամբ վերաբերմունք է խաղաղ ցուցարարների նկատմամբ: Տեղի են ունենում առանձնահատուկ դաժանությամբ, արժանապատվությունը նսեմացնող գործողություններ, որոնք հատուկ են միայն սադիստական բարդույթներ ունեցող անձանց: Խոսքը այն ոստիկանների մասին, որոնց մասնակցությամբ տեսանյութերը տարածված են: Բոլոր այդ գործողությունները քրեորեն հետապնդելի են և կոպիտ ձևով ոտնատակ են տալիս բոլոր այն նորմերը, որոնք ոչ միայն մարդու իրավունքների այս կամ այն միջազգային պայմանագրերի մեջ են, այլ նաև «Կտտանքների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիան:

Ես հստակ արձանագրում եմ, որ գործողությունները, որոնք ցուցադրվում են և արդեն բոլորին հայտնի են, ընկնում են այդ կոնվենցիայի տակ: ՄԱԿ-ը ունի հատուկ կոմիտե՝ ընդդեմ այդ կտտանքների, և ես համոզված եմ, որ այս տարվա զեկույցում ներառված կլինեն մեր իրավապաշտպանների բոլոր զեկույցները՝ այդ թեմայով, և դրանով Հայաստանի անցած ճանապարհը, որով մենք ի վերջո հասել են թեկուզ համեստ նվաճումների, ջուրը չի լցվի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդյանը: 

Իրավապաշտպանը ցավով արձանագրում է, որ իշխանության գործողությունները գնալով ավելի ու ավելի դաժան դրսևորումներ են ստանում.

«Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն այս իշխանության՝ թուրք-ադրբեջանական ծրագրերը սպասարկող քաղաքականության հետ, հետապնդվում են նրանց կողմից:

Այդ վտանգի տակ են նաև ցուցարարները, որոնց թվում մեծ մաս են կազմում նաև երիտասարդները: Ես կոչ եմ անում նրանց չտրվել սադրանքների, երբևէ հակառակ գործողություններ չանել բիրտ ուժի կիրառմամբ: Բոլոր ցուցարարները պետք է հասկանան, որ այս պայքարը գնալով ավելի ու ավելի է կատաղեցնելու այս իշխանությունների՝ հատուկ «վարժեցված» ոստիկաններին»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular