ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժի կիրառումն արդեն մեզ մոտ դարձել է ազգային բնավորության գիծ. Մարինա Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների եւ հասարակ քաղաքացիների դեմ կիրառվող բռնությանն անդրադարձել է Freedom House հասարակական կազմակերպությունը՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ.

«Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնել իրենց հիմնարար իրավունքի դրսևորումը, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհավասար ուժի կիրառումից: Հայաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական եւ իրավապաշտպան ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների անխափան գործունեությունը, որն անհրաժեշտ է քաղաքացիների իրավունքների ապահովման համար՝ ժողովրդավարական սկզբունքների համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի խոսքով՝ բումերանգի օրենքը երբևէ չի չեղարկվում տիեզերքում ու բնության մեջ.

«Իհարկե, ես, որպես իրավապաշտպան, դեմ եմ ցանկացած տիպի ուժի կիրառմանը՝ լինի դա համաչափ, թե անհամաչափ: Եթե մենք երևույթից ենք խոսում, ինձ համար ցավալի է, որ ընդհանրապես մարդը մարդու վրա ձեռք է բարձրացնում, բայց երբ ազգակիցն է ձեռք բարձրացնում իր ազգակցի վրա, դա արդեն անընդունելի է ինձ համար: 

Freedom House-ի գրածը, իհարկե, կարդացել եմ և շատ կողմ եմ, բայց այդ նույն Freedom House-ը տարիներ առաջ էլ էր արձագանքում, երբ նույն ուժը ոստիկանները կիրառում էին մեզ՝ ցուցարարներիս վրա»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը: 

Իրավապաշտպանի խոսքով՝  անհամաչափ ուժի կիրառումն արդեն մեզ մոտ դարձել է ազգային բնավորության գիծ.

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ ես ոչ իշխանամետ եմ, ոչ էլ կա ինչ-որ ուժ, որի կողմը լինեմ, որովհետև ինձ համար դրանք բոլորը շարունակական իրավահաջորդներ են: Այս ոստիկանները նույն անհամաչափ ուժը կիրառում էին թե՛ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, թե՛ անցած տարի մայիսի 19-ին, երբ մենք էինք փողոց դուրս եկել:

Ինձ համար սա, իհարկե, դատապարտելի է, չի կարելի անզեն մարդու նկատմամբ անհամաչափ ուժ կիրառել: Բայց եկեք չմոռանանք, որ այս ոստիկանական համակարգը ծնվել է նույն ընդդիմության ձեռքով, և մի օր, բնականաբար, իրենց ծնած ուժն իրենց դեմ էլ էր դուրս գալու, այնպես, ինչպես մի գեղեցիկ օր էլ շուռ է գալու այս իշխանությունների դեմ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular