ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհամաչափ ուժի կիրառում, բռնություններ, թքել ցուցարարի վրա. հրապարակվել է Հելսինկյան կոմիտեի հրատապ զեկույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է Հայաստանի Հանրապետությունում խաղաղ հավաքների մշտադիտարկումը։ 

Այսօր կոմիտեն հրապարակել է հրատապ զեկույց, որն ամփոփում է 2022 թ․ ապրիլից մինչև մայիսի 13-ը մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի, նախաձեռնությունների և քաղաքացիների կողմից կազմակերպված շարժման և անցկացված հավաքների ընթացքում արձանագրված էական խախտումները, միջադեպերը և այլ իրադարձությունները։

Ըստ զեկույցի՝ հավաքների մասնակիցներին բերման ենթարկելու գործողությունները
հաճախ ուղեկցվում են անհամաչափ ուժի կիրառմամբ և բռնություններով: Հրապարակվել են մի շարք արժանահավատ վկայություններ՝ ոստիկանության գործողությունների արդյունքում ֆիզիկապես տուժած քաղաքացիների վերաբերյալ:

Զեկույցում նկարագրվում են դեպքեր, երբ ոստիկանական ուժերը բռնություն են կիրառել կին ցուցարարի նկատմամբ, կոպիտ կերպով խոչընդոտել հավաքի մասնակների կողմից իրենց գործողությունների տեսանկարահանումը: Դիտարկվել են դեպքեր, երբ փողոցի երթևեկությունը արգելափակող հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության ծառայողները ֆիզիկական ուժ են կիրառել անչափահաս և սահմանափակ կարողություններով հավաքի մասնակիցների նկատմամբ, իսկ լրատվամիջոցներից մեկի կողմից արձանագրվել է, թե ինչպես է ոստիկանության զորքերի ծառայողը թքում բերման ենթարկվող ցուցարարի վրա: Անցկացված հավաքների ընթացքում տարբեր դրվագներում տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հատկանշական է, որ ըստ զեկույցի՝ դիտարկված հավաքների ընթացքում մասնակիցներին առավել հաճախ բերման են ենթարկում ոստիկանության այն ստորաբաժանումների ծառայողները, որոնք մինչ այդ ներգրավված չէին տվյալ հավաքի վարչարարությանը և, ըստ դիտարկման արդյունքների, ժամանում են հավաքի վայր բացառապես մասնակիցներին բերման ենթարկելունպատակով։

Դրանք, որպես կանոն, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և ոստիկանության զորքերի տարբեր ստորաբաժանումների ծառայողներն են։ Վերջիններիս կողմից բերման ենթարկվող մասնակիցների ընտրությունը հաճախ լինում է կամայական,
ոչ թիրախային։ Դիտարկվել են դեպքեր, երբ հավաքի մասնակիցները բերման են
ենթարկվել փողոցի երթևեկելի հատվածը բացելիս՝ հավաքի փաստացի ավարտից հետո:

Ըստ զեկույցի եզրակացության՝ ոստիկանության կողմից ցանկացած ուժի կիրառում պետք է ինքնաբերաբար առաջ բերի շտապ քննություն։ Ոստիկանությունը նաև պետք է
պատասխանատվություն կրի չմիջամտելու պարագայում, երբ այլ ծառայողի կիրառած ուժնանհամաչափ է։ Բացի այդ, խաղաղ հավաքների ընթացքում զանգվածային բերման
ենթարկումների և ձերբակալությունների գործելաոճը մարդու իրավունքների տեսանկյունից հաճախ համարվում է կամայական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular