ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան մտադիր է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթից անգամ ԵՄ-ի` էմբարգո չսահմանելու դեպքում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գերմանիան մտադիր է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթի մատակարարումներից, անգամ եթե ԵՄ-ին չհաջողվի համաձայնեցնել դրա մատակարարման արգելքը պատժամիջոցների հաջորդ փաթեթի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով գերմանացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրներին։

Գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի իշխանության ներկայացուցիչներն ընդգծել են, որ կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել էներգակիրների այլընտրանքային մատակարարների հետ գործարքներ կնքելու ուղղությամբ։ Երկրի նախարարների կաբինետում վստահ են, որ առաջիկան վեց կամ յոթ ամիսների ընթացքում կկարողանան լուծել լոգիստիկայի հետ կապված բոլոր խնդիրները։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ գործողության սկզբից ի վեր ռուսական նավթի մասնաբաժինը Գերմանիա մատակարարվող նավթի ընդհանուր ծավալում նվազել է՝  շուրջ 35 տոկոսից հասնելով մինչև 12 տոկոսի։

Այժմ երկրի իշխանություններին մնում է որոշել՝ ինչպես ստանալ բավարար քանակությամբ նավթ այլընտրանքային աղբյուրներից Արևելյան Գերմանիայում գտնվող առանցքային նավթավերամշակման գործարանի համար, որը մեծապես կախված է ռուսական նավթի մատակարարումներից, գրում է Bloomberg-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular