Ի՞նչ է խնդրելու Փաշինյանը Պուտինին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա երկու օրերին Մոսկվայում մասնակցելու է ՀԱՊԿ հոբելյանական նիստին, որի շրջանակներում Փաշինյանը նախ առանձնազրույց-աշխատանքային նախաճաշ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Առանձնազրույցի ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր` այդ թվում ՀՀ ներքաղաքական իրավիճակը՝ Փաշինյանի առաջարկով:
1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ցանկանում է Պուտինին խնդրել հնարավորության դեպքում ներազդել ընդդիմության լիդերների վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն երկրի ներսում տեղի ունեցող պրոցեսները: Ըստ էության, Փաշինյանն ուզում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը դարձնել առևտրի առարկա:
Երևի թե Փաշինյանն ուզում է հասկանալ՝ այս պահին ինչպիսին է Մոսկվայի վերաբերմունքը մեր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի նկատմամբ, քանի որ ավելի վաղ երկու անգամ՝ Պեսկովի և ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով, ՌԴ-ն ակնարկել էր, որ սրանք ներքին հարցեր են և իրենք չեն խառնվելու, ասել է, թե իշխանությանը չեն աջակցելու: