Այս ձյունը դեռ հարսանիքի դիմացից վազող աղվեսն է. Գագիկ Սուրենյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Այս ձյունը դեռ հարսանիքի դիմացից վազող աղվեսն է, հիմնական հարսանիքը սպասեք հունվարի 27-ին և 28-ին»,-ասյ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հունվարի 26-ի ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, որի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը:
Վաղը լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը: Հունվարի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը Հայաստանը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի մինչև հունվարի 28-ը ներառյալ, իսկ հունվարի 29-ից ջերմաստիաճնը կրկին կնվազի:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: