ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն այս իրավիճակից միայն մեկ ելք ունի. Շոլց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմուտքը չի համաձայնի Ռուսաստանի կողմից պարտադրված խաղաղությանը, եթե Մոսկվան փորձի գրավել Ուկրաինայի տարածքի մի մասը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ռուսաստանն այս իրավիճակից միայն մեկ ելք ունի՝ բանակցել Ուկրաինայի հետ։ Իսկ դա չի նշանակում պարտադրված խաղաղություն՝ տարածքի մի մասի զավթում, իսկ հետո «ստորագրեք այստեղ» արտահայտությունը»,- ասել է նա։

Շոլցն ընդգծել է, որ Կիևին սպառազինության մատակարարումը և Մոսկվայի դեմ պատժամիջոցները նպատակ ունեն ցույց տալու, որ «Ուկրաինայի հետ պայմանագիրն անխուսափելի է», և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար հնարավոր չէ խուսափել դրանից։

«Ինչպես Ղրիմի դեպքում, այն նույնպես չի աշխատի, երբ պատերազմն ավարտվի այն առումով, որ կրակոցները դադարեն, բայց ստեղծվի նոր սահման, և նրանք (ռուսական իշխանությունները – խմբ.) սպասեն, մինչև ամեն ինչ վերադառնա իր բնականոն հունը», - հավելել է Շոլցը:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular